Taraf. Թուրք դեսպաններին սպանում էր ոչ թե հայկական ASALA-ն, այլ թուրքական «խորքային պետությունը»

PanARMENIAN.Net - Թուրք դեսպանների մի մասը, որոնց սպանությունը վերագրվում է հայկական ASALA գաղտնի բանակին, սպանվել են «խորքային պետության» կողմից: Այդ մասին հայտնել է «Խորքային պետության» ներկայացուցիչ, պետության պատվերով սպանություններ կատարած Այհան Չարքընը: Նախօրեին Չարքընը բերման էր ենթարկվել Ստամբուլի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Նա կոչ է արել բացել ASALA-ի հետ կապված գործերի արխիվները: «Բացեք և կհամոզվեք, որ մեր դեսպանների մի մասը սպանվել է «խորքային պետության» կողմից»,- հայտնել է նա, գրում է թուրքական Taraf թերթը:

«Խորքային պետություն» տերմինը շրջանառության մեջ է դրել Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը: Նրա բնորոշմամբ, դա պետության բանակն է, գաղտնի ուժային մի ցանց, որը հաճախ հանցավոր մեթոդներով փորձում է ուղղորդել ներքին և արտաքին քաղաքական զարգացումները: Թուրքիայի «խորքային պետության» կառույցներից մեկը JITEM-ն է (թուրքական ոստիկանության հատուկ ծառայություն), որի հաշվին 17 000 սպանություն կա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---