Հայաստանի ու Ռուսաստանի հավաքականների հանդիպման առաջին խաղակեսը ավարտվեց 0:0 հաշվով

Հայաստանի ու Ռուսաստանի հավաքականների հանդիպման առաջին խաղակեսը ավարտվեց 0:0 հաշվով

PanARMENIAN.Net - Եվրոպայի 2012 թվականի ֆուտբոլի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան խաղը մեկնարկեց Վազգեն Սարգսյանի անվան լեփլեցուն մարզադաշտում:

Առաջին խաղակեսում հայ ֆուտբոլիստներից ուժգին հեռահար հարվածով աչքի ընկավ Մարկոս Պիզելին, սակայն Իգոր Ակինֆեևը մեծ դժվարությամբ կարողացավ հեռացնել գնդակը: Վարդան Մինասյանի սաներն սկզբնական րոպեներին շատ էին գրոհում, իսկ Յուրա Մովսիսյանը փորձում էի առավել սրել այդ գրոհները:

Շատ վտանգավոր իրադրություն ստեղծվեց, երբ Սարգիս Հովսեփյանը, փորձելով հեռացնել գնդակը, քիչ մնաց սեփական դարպասներին գոհ գրանցեր, սակայն Բերեզովսկին փրկեց իրադրությունը: Առաջին խաղակեսի երկրորդ հատվածում ռուսները սկսեցին առավել ակտիվ խաղալ` իրացնելով 10 անկյունային հարված, բայց Բերեզովսկու դարպասն անսասան մնաց:

33-րդ րոպեին Լևոն Հայրապետյանը դեղին քարտ ստացավ, տուգանային գծի մոտ խոտածածկին տապալելով Կոնստատին Զիրյանովին: Տուգանային հարվածը իրացրեց Սերգեյ Իգնաշևիչը, սակայն հայկական պատը ճշգրիտ աշխատեց:

Առաջին խաղակեսի ավարտին գնդակի համար պայքարն առավել ակտիվացավ, սակայն այդպես էլ որևէ գնդակ չգրանցվեց: Խաղացողները գնացին ընդմիջման 0:0 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---