Դիկ Ադվոկատ. Մենք շատ գոլային պահեր ստեղծեցինք, բայց հայերն իրենց դարպասն անառիկ պահեցին

Դիկ Ադվոկատ. Մենք շատ գոլային պահեր ստեղծեցինք, բայց հայերն իրենց դարպասն անառիկ պահեցին

PanARMENIAN.Net - Երևանում անցած Հայաստան-Ռուսաստան զրոյական հաշվով ֆուտբոլային խաղից հետո Ռուսաստանի հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատը հայտարարել է, որ երկու թիմերն էլ ցանկանում էին հաղթել և հզոր խաղ ցուցադրեցին: «Ռուսաստանը շատ պահեր ունեցավ, երբ ֆուտբոլիստները կարող էին հաջողության հասնել, սակայն վերջին հարված ամեն անգամ չէր ստացվում: «Ոչ ոքի»-ն նորմալ հաշիվ է: Արտագնա 4 խաղերից 3-ում մենք հաջող ենք խաղացել և դա նորմալ է: Այս խաղից, սակայն, ես դժգոհ եմ, մենք շատ հաջող պահեր ստեղծեցինք, սակայն գոլ այդպես էլ չգրանցվեց. հայերն ամեն ինչ արեցին դարպասը անառիկ պահելու համար»,- նշեց Ադվոկատը:

Նրա կարծիքով, մարտավարության տեսանկյունից ռուսները լավ խաղացին: «Նրանք վերահսկում էին խաղը, իսկ հայ ֆուտբոլիստներտ ագրեսիվ էին գործում: Թիմը 100 տոկոսվ աշխատում էր, սակայն ոչ բոլորն էին ֆիզիկապես պատրաստ խաղին: Խաղի վերջում արդեն երկու թիմերն էլ հոգնած էին»,- նշեց հոլանդացի մարզիչը:

Ադվոկատը նաև հայտնեց, որ հունիսի 4-ին նախատեսված պատասխան հանդիպումը հնարավոր է Սանկտ-Պետերբուգում անցնի:

Հայաստանից Ռուսաստանի հավաքականը կուղևորվի Կատար, որտեղ մարտի 29-ին այդ երկրի հավաքականի հետ ընկերական հանդիպում կանցկացնի:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---