Ռուսների հետ պատասխան խաղում հայկական թիմը կփորձի շատ գրոհել, հայտարարել է Հայաստանի հավաքականի ավագը

Ռուսների հետ պատասխան խաղում հայկական թիմը կփորձի շատ գրոհել, հայտարարել է Հայաստանի հավաքականի ավագը

PanARMENIAN.Net - Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպման գոլազուրկ ոչ ոքիից հետո Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ խաղը լավն էր, քանի որ դա առաջին պաշտոնական հանդիպումն էր այս սեզոնում, և ֆուտբոլիստներրը մինչև վերջ ֆիզիկապես պատրաստված չէին: «Ռուսների հետ պատասխան խաղում կփորձենք շատ գրոհել: Այս խաղում մեզ մոտ չհաջողվեց շատ ճնշում գործադրել, որքան ցանկանում էինք, բայց հուսով եմ` Սանկտ Պետեբուրգում ամեն ինչ այլ կերպ կլինի»,- ասել է Հովսեփյանը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռոբերտ Արզումանյանի կարծիքով ոչ ոքին տրամաբանական է, քանի որ ռուսները գոլ խփելու մեծ շանսեր ունեին: «Կարելի է առանձնացնել առաջին խաղակեսի առաջին 15-20 րոպեն և երկրորդ խաղակեսի սկիզբը: Մնացած ժամանակ մեր խաղի հեը ինչ-որ բան այնպես չէր: Բայց հետագայում կփորձենք ուղղել մեր սխալները»,- խոստացել է Արզումանյանը:

Ռուսների հետ պատասխան խաղում հայկական թիմը կփորձի շատ գրոհել, հայտարարել է Հայաստանի հավաքականի ավագը

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---