27 մարտի 2011 - 17:06 AMT
Բարաք Օբամա. ԱՄՆ-ն Լիբիայում ցամաքային գործողություն չի պլանավորում

«ԱՄՆ-ը Լիբիայում ցամաքային գործողություն չի պլանավորում, իսկ նրա դերը հակամարտության մեջ շատ սահմանափակ է լինելու»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «Որպես գլխավոր հրամանատար` ես ավելի բարդ լուծում չեմ տեսնում, քան մեր զինվորականներին կորուստներով լի ճանապարհով ուղարկելը: ԱՄՆ-ը չպետք է միջամտի ամեն անգամ, երբ աշխարհի ինչ-որ կետում հակամարտություն է ընթանում: Ամենասկզբից ես խոստացել եմ, որ մեր ԶՈՒ դերը սահմանափակ է լինելու: Մենք ցամաքային զորքեր չենք մտցնելու Լիբիա, հիմա եկել է ավելի լայն միջազգային ջանքերի ժամանակը»,- ասել է Օբաման` ազգին ուղղված ամեն շաբաթյա ավանդական ինտերնետային և ռադիոուղերձում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Լիբիայում մեր խնդիրները պարզ են ու հասկանալի: Կոալիցիայի այլ անդամների հետ մենք մասնակցելու ենք ՄԱԿ ԱԽ բանաձևին: Մենք պաշտպանում են լիբիական ժողովրդին Քադաֆիի զորքերից և թռիչքների վրա արգելք ենք սահմանել` բռնության հետագա գործողությունները կանխելու համար: Մեր առաքելությունը հաջողությամբ է պսակվել. մենք շարքից հանել ենք լիբիական հակաօդային պաշտպանությունը, Քադաֆիի զորքերն այլևս չեն կարող տեղաշարժվել երկրում և ետ են մղվել Բենգազիից»,- ասել է ԱՄՆ նախագահը: -ԼՀ- Բարաք Օբամա. ԱՄՆ-ն Լիբիայում ցամաքային գործողություն չի պլանավորում