Օրհան Փամուքը Հայոց ցեղասպանության մասին իր խոսքերի համար պետք է վճարի 4000 դոլար

Օրհան Փամուքը Հայոց ցեղասպանության մասին իր խոսքերի համար պետք է վճարի 4000 դոլար

PanARMENIAN.Net - Ստամբուլի Շիշլի շրջանի դատարանը տուգանել է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքին 6000 թուրքական լիրով (4000 դոլար) հայերի և քրդերի մասին նրա արտահայտությունների համար: «Թուրքերը սպանել են 20 հազար քրդի և 1 միլիոն հայի»,- ասել է Փամուքը 2005-ին շվեյցարական թերթին տված հարցազրույցում: Դատական գործընթացի համաձայն, գրողը 15 օր ունի բողոքարկման համար, գրում է թուրքական Milliyet թերթը: Իրավական հարցերով փորձագետ Էրսան Շենը նշել է, որ դատարանը երկարացրել է բողոքարկման իրավունքը մինչև մեկ տարի: «Սակայն այդ որոշումը նախադեպ է նման դեպքերի համար»,- ասել է նա:

Մեղադրանքի հեղինակերը եղել են 5 հոգի` ներառյալ փաստաբան Քեմալ Քերինչսիզը, որը ներկա պահին ձերբակալված է «Էրգենեքոնի» գործով: Մեղադրողները խոսում են, որ նրանք զինվորների հետնորդներ են, որոնք սպանություններ են գործել և կարծում են, որ Փամուքը վիրավորել է թուրքերի ազգային արժանապատվությունը: Շիշլիի դատարանը 2005-ին չեղյալ է համարել մեղադրանքները, սակայն հետո գործը հանձնվել է լրացուցիչ քննության: 2009-ին դատարանը որոշել է, որ մեղադրողնեն իրավացի են:

 Ուշագրավ
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին