28 մարտի 2011 - 13:14 AMT
Իգոր Ակինֆեևը դժգոհ է Հայաստանի հավաքականի դեմ խաղի ոչ ոքիից

Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեևը հայտարարել է, որ դժգոհ է 2012-ի ԵԱ ընտրական փուլի Հայաստանի հետ խաղի արդյունքից, որն ավարտվել է 0:0 հաշվով:

«Մենք Երևան էինք եկել մեկ նպատակով` վաստակել 3 միավոր: Խաղը շատ նյարդային ստացվեց, գոլեր կարող էին խփել երկու թիմերն էլ: Բայց արդյունքում ոչ ոք չկարողացավ հասնել արդյունքի: Ես նման արդյունքն անբավարար եմ համարում, քանի որ մեզ համար հաջող ելքը կլիներ միայն հաղթանակը»,- Ակինֆեևի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: