28 մարտի 2011 - 13:35 AMT
Դպրոցականները կոչ են անելու Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնելու հացադուլը

Մարտի 29-ին լրանում է Րաֆֆի Հովհաննիսյանի «Ազատության ծոմի» 14-րդ օրը: Այդ կապակցությամբ մարտի 29-ին, ժամը 16:00-ին Ազատության հրապարակ Րաֆֆի Հովհաննիսյանին կայցելի Հայաստանի Հանրապետության ավելի քան 25 հանրակրթական դպրոցներից ընտրված աշակերտական պատվիրակությունը` նրան ուղղելով կոչ` դադարեցնելու հացադուլը և իր գործունեությունը շարունակելու պետական և միջազգային այլ ատյաններում: