Էդվարդ Նալբանդյանն իր իրանցի գործընկերոջը հրավիրել է Հայաստան

Էդվարդ Նալբանդյանն իր իրանցի գործընկերոջը հրավիրել է Հայաստան

PanARMENIAN.Net - Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Թեհրանում էր գտնվում աշխատանքային այցով Իրան ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում, հանդիպեց Իրանի արտգործնախարար Ալի Ակբար Սահելին: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցները վերահաստատեցին փոխշահավետության վրա հիմնված երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման պատրաստակամությունը:

Էդվարդ Նալբանդյանը, կարեւորելով երկկողմ մակարդակի պարբերական շփումները, իր իրանցի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---