Դերասանուհի Յանա Գաբրիելյանին հրավիրել են մասնակցելու Մոսկվայի Միջազգային թատերական ամառային դպրոցին28 մարտի 2011 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Դերասանուհի Յանա Գաբրիելյանը (Երևանի պատանի հանդիսատեսի պետական թատրոն) հրավիրվել է մասնակցելու ՌԴ ԹԳՄ Միջազգային թատերական ամառային դպրոցին, որը կկայանա 2011 թվականի մայիսի 30-ից հունիսի 26-ը: Ընդհանուր առմամբ ապագա Դպրոցի աշխատանքներին կմասնակցեն 85 երիտասարդ դերասաններ աշխարհի 26 երկրներից: Մեկ ամսվա ընթացքում նրանք կզբաղվեն բոլոր հիմնական մասնագիտական առարկաներով` Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի առաջատար թատերական բուհերի ամենահայտնի ռուս մանկավարժների ղեկավարությամբ: 2011 թվականին նախագիծը նշում է հաջող գործունեության հնգամյա հոբելյանը, այդ ընթացքում Դպրոցը երկրորդ մայր բուհն է դարձել աշխարհի 38 երկրների 400 դերասանների համար: ՌԴ նախագահի հովանու ներքո ԱՊՀ և Բալթյան երկրների ռուսական թատրոնների Պետական և հասարակական աջակցության ծրագրի շրջանակներում ծնված գաղափարն ի սկզբանե ուղղված է եղել հարևան երկրների թատրոններից երիտասարդ դերասանների հետ աշխատանքին, բայց փաստորեն Դպրոցի գոյության երկրորդ տարում արդեն նրա գործունեությունն անցավ պայմանական սահմաններից: Նախագծի աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է` ձգվելով զուգահեռներով ԱՄՆ-ից մինչև Մոնղոլիա, իսկ միջօրեականներով` Լիբանանից մինչև Ֆինլանդիա: ՌԴ ԹԳՄ Միջազգային թատերական ամառային դպրոցին մասնակցելու իրավունք ունեն մասնագիտական կրթություն ունեցող մինչև 35 տարեկան դերասանները, որոնք տիրապետում են ռուսերենին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետը կատակել է` կուզեր, որ Հայաստանը 2024–ին դառնա ԵՄ անդամ Մոդերատորը վարչապետին հարցրել է, թե ո՞ր թվականին կցանկանար տեսնել Հայաստանի անդամակցումը Եվրոպական Միությանը Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Ֆրեդերիկսենն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը Ալիևը Բորգին ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է չեղարկել «Ադրբեջանը բարձրացրել է այդ հարևցը և չկա որևէ պատճառ, որպեսզի հայկական կողմն իր համաձայնությունը չտա»,–ասել է նա Արաքս գետի վրա 2-րդ կամուրջ կառուցելու հարցով Իրանի հետ աշխատանքային խումբ կստեղծվի Գործող կամուրջը կառուցվել է 1995–ին |