Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ չի արել դադարեցնել հացադուլը

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ չի արել դադարեցնել հացադուլը

PanARMENIAN.Net - Մարտի 28-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն այցելել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, որը մարտի 15-ից անժամկետ հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: Ինչպես PanARMENIAN.Net գործակալությանը հաղորդեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, «դա քաղաքավարության այց էր ընդդիմադիր կուսակցության առաջնորդին»: Նա նշել է նաև, որ Մարի Յովանովիչը հետաքրքրվել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի առողջական վիճակով, թեև Հովհաննիսյանին կոչ չի արել դադարեցնել հացադուլը, քանի որ դա նրա «քաղաքական որոշումն է»:

Մարտի 15-ից «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: Կուսակցության բաց համաժողովում Հովհաննիսյանը պահանջեց ՀՀ նախագահից հրաժարական տալ և ապահովել արդար ու անկախ ընտրությունների անցկացումը: Հովհաննիսյանն իր ակցիան անվանել է «Ծոմ ազատության»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---