Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամաստը կապված է եղել Տրապիզոնի ոստիկանության հրամանատարի հետ29 մարտի 2011 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանում սկսվել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով 17-րդ դատավարությունը, որին ներկա են գտնվել գործի վերաբերյալ կասկածյալներ Թունջել Էրհանը, Յասին Հայակը, Սալի Սալինօղլուն և Էրսին Յոլջունը: Նախօրեին Դինքի ընտանիքի փաստաբանը պահանջել է որպես վկա դատարան հրավիրել Օգյուն Սամաստի հորը, որն ավելի վաղ Տրապիզոնի ոստիկանապետի տեղակալի հետ զրույցում նշել է որդու կապի մասին ոստիկանության ոմն հրամանատարի հետ:Նա հիշեցրել է դատարանին, որ Տրապիզոնի ոստիկանապետի տեղակալ Նեջաթ Էքիջի ցուցմունքների համաձայն Անկարայի դատարանում Սամաստի հայրը, հեռուստացույցով տեսնելով իր որդուն, դիմել է ոստիկանություն: Երբ Էքիջին փորձել է պարզել, թե որտեղ կարելի է գտնել Սամաստին, հայրն ասել է. «Իմ որդու տեղը կարող է իմանալ ոստիկանության հրամանատարը: Նրանք հաճախ էին հանդիպում», գրում է թուրքական Milliyet թերթը: Դատավարությանը հետևում են Փարիզից և Բրյուսելից ժամանած փաստաբաններ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Չեթին Սոսիալը, քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Ուֆուկ Ուրասը և այլն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից |