Քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու սպառնալիքն Ադրբեջանի սխալն էր. նա ահաբեկիչ երկրի իմիջ ձեռք բերեց29 մարտի 2011 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Դեպի Ստեփանակերտ ընթացող քաղաքացիական ինքնաթիռների` Բաքվի կողմից ոչնչացվելու մասին սպառնալիքն Ադրբեջանի քարոզչական մեքենայի կոպիտ սխալն էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Նրա կարծիքով, արևմտյան երկրների համար Բաքվի այդ հայտարարություններն ընկալվեցին որպես ահաբեկչական երկրի սպառնալիքներ: «Այդ հայտարարություններով Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, ցանկանում էր ստուգել միջազգային հանրության արձագանքը, սակայն նա Արևմուտքի դատապարտող արձագանքին ու քննադատությանը բախվեց»,- ասել է ռազմական հոգեբանը` նշելով, որ Ադրբեջանն ահաբեկիչ պետության իմիջ ձեռք բերեց: Միևնույն ժամանակ Դավիթ Ջամալյանը հիշեցրել է, որ Հայաստանի և Ղարաբաղի զինված ուժերը լիովին վերահսկում են Ադրբեջանի օդային տարածքը, և եթե ադրբեջանական կողմը որոշի իրականացնել իր կողմից հնչեցված սպառնալիքները, ապա հայկական կողմը համապատասխանաբար կարձագանքի: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |