Ջամալյան. Բաքուն շահագրգռված չէ մեղմացնել լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում

Ջամալյան. Բաքուն շահագրգռված չէ մեղմացնել լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության մեղմացումը ձեռնտու չէ ադրբեջանական կողմին: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը, չնայած, որ Ադրբեջանի նախագահը ստորագրեց Սոչիի հայտարարությունը, պաշտոնական Բաքուն անում է ամեն ինչ, որպեսզի ձախողի Ադրբեջանի և ԼՂՀ զորքերի շփման գծում լարվածության մեղմացման ուղղությամբ ջանքերը:

Հոգեբանի կարծիքով, Ադրբեջանի հայտարարությունները հայկական զինված ուժերի կողմից 9-ամյա երեխային, իբր, սպանելու մասին հարկավոր է դիտարկել հենց այս համատեքստում: Ինչպես նշել է Ջամալյանը, հակահայկական հայտարարություններով և սպառնալիքներով Ադրբեջանի ղեկավարությունը երկրի հասարակությանը պատրաստում է Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը: Ջամալյանի գնահատմամբ, ելնելով վերը ասվածից, կարելի է եզրակացնել, որ Բաքուն բոլորովին շահագրգռված չէ կայունացնել իրադրությունը շփման գծում և երբեք չի համաձայնի դիպուկահարների հեռացմանը հակամարտության գոտուց:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---