Հայաստանում փորձում են վեր հանել հասարակության մեջ առկա գենդերային հիմքով բազմապիսի կարծրատիպերը

PanARMENIAN.Net - «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը «Գենդերային կարծրատիպեր» թեմայով սոցիոլոգիական հետազոտություններ ու վերլուծություններ է կատարում հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքում: Ինչպես հաղորդում է կազմակերպության մամլո ծառայությունը, հարցման նպատակն է հարցաթերթիկների վերլուծության արդյունքում հասկանալ հարցվողների վարքագիծն ու մտածելակերպը, վեր հանել մեր հասարակությունում առկա գենդերային հիմքով բազմապիսի կարծրատիպերը, ուսումնասիրել դրանց բացասական հետևանքները և հետագայում համապատասխան միջոցառումներ ձեռնարկել դրանց աստիճանական վերացման ուղղությամբ: Հարցումները սկսվել են 2010 թվականի հունիսից: Հարցմանն արդեն մասնակցել են շուրջ 500 անձինք: Հարցումներն անցկացվել են Երևան, Աբովյան, Արթիկ, Գյումրի, Էջմիածին, Դիլիջան, Վանաձոր, Ալավերդի, Նոյեմբերյան, Մեղրի, Մասիս, Բյուրական, Մեծամոր, Աշտարակ, Մարալիկ, Եղեգնաձոր և Գորիս քաղաքներում, Անուշավան, Փանիկ, Մարգահովիտ, Լեռնապատ, Սարատակ, Լուսակերտ, Ախուրյան, Զոլաքար, Հոռոմ, Մեղրաշեն, Վարդենիս, Գետաշեն, Աստղաձոր, Մանթաշ, Դարպաս և մի շարք այլ գյուղերում:

Հարցումները շարունակվելու են մինչև ապրիլի 5-ը: Հարցմանը կարող է մասնակցել յուրաքանչյուրը: Դրա համար անհրաժեշտ է մինչև նշված ժամկետը օն-լայն ռեժիմով լրացնել հարցաթերթիկը, որը տեղակայված է http://swv.am/survey/test.php հասցեում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---