30 մարտի 2011 - 09:39 AMT
Ձերժինսկում հաշմանդամ մարզիկների ՌԴ լողի բաց առաջնությանը Հայաստանը կներկայացնեն ՀՍՀԱՖ 3 մարզիկներ

2011թ. ապրիլի 4-10 Ռուսաստանի Դաշնության Ձերժինսկ քաղաքում կայանալիք հենաշարժողական համակարգի խնդիրներով մարզիկների ՌԴ լողի բաց առաջնությանը Հայաստանը կներկայացնեն Հաշմանդամային Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի երեք մարզիկները` Մարգարիտա Հովակիմյան, Ավագ Տոնոյան, Արտակ Դավթյան: Առաջնությունը միջազգային է և ընդգրկված է Միջազգային Պարալիմպիկ Կոմիտեի մրցաշարերի ցանկում: Առաջնությանը կմասնակցեն նաև Ղազախստանի, Թաթարստանի, Բաշկիրիայի և Ռուսաստանի մի շարք մարզերի տասնյակ թիմերի 300-ից ավելի մարզիկներ:

ՌԴ լողի բաց առաջնությանը գրանցելով իրենց արդյունքները մեր հաշմանդամ մարզիկները ձեռք կբերեն հուլիսի 3-10 Բեռլինում կայանալիք 2011թ Պարալիմպիկ լողի Եվրոպայի առաջնության մասնակցության իրավունք: Հայաստանյան պատվիրակությունը ՀՍՀԱՖ նախագահ Սամվել Ռոստոմյանի գլխավորությամբ Ձեռժինսկ կմեկնի ապրիլի մեկին, հաղորդում է Հաշմանդամային Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի մամլո ծառայությունը: