30 մարտի 2011 - 12:26 AMT
Մարտի 30-ին ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ-ում մենամարտեր կկայանան մինչև 55, 66, 84, 120 կգ քաշային կարգերում

Մարտի 30-ին Դորտմունդում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մենամարտեր կկայանան վերջին` մինչև 55, 66, 84 և 120 կգ քաշային կարգերում:

Այդ քաշային կարգերում Հայաստանը ներկայացնում են Միհրան Ջաբուրյանը (55կգ), Ժիրայր Հովհաննիսյանը (66կգ) ու Ռուսլան Բասիևը (120կգ):

Ջաբուրյանը 1/8 եզրափակչում իր ուժերը կչափի Ռադոսլավ Վելիկովի (Բուլղարիա) հետ, Հովհաննիսյանը` Ադամ Բատիրովի (Ռուսաստան) հետ, իսկ Բասիևի մրցակիցն առաջին մենամարտում կլինի իսպանացի Խոսե Վասկես Կուբան:

Հայաստանի հավաքականի հաշվում մեկ արծաթե մեդալ կա: Մարտի 29-ին մինչև 74կգ քաշային կարգում փոխչեմպիոն դարձավ Մուսա Մուրտազալիևը:

Մարտի 30-ին ազատ ոճայինների առաջնությունը կավարտվի, դրանից հետո ելույթները կմեկնարկեն կանայք և հունահռոմեական ոճի ըմբիշները: Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 4-ին: