ՆԱՏՕ-ի զինված ուժերը Լիբիայում օգտագործում են ուրանի թաղանթով պատված ռումբեր

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի զինված ուժերը Լիբիայում ուրանով զենք են կիրառում: Այդ մասին հայտարարել է գերմանացի լրագրող, քաղաքական հարցերով խորհրդատու Քրիստոֆ Հերստելը:

«ԱՄՆ-ն ունի միայն ուրանի զրահահար զենք: Նա, իհարկե, ամեն տեսակի զենքեր ունի, բայց եթե հարկ է լինում ծակել տանկի զրահը, կրակ արձակել տանկի վրա կամ գրոհել ամրացված շինությունների վրա, նրանք հիմնականում օգտագործում են ուրանի թաղանթով պատված ռումբեր»,- ասել է նա: Նրա խոսքերով, Լիբիայի վրա նետված որոշ ռումբերի քաշը կազմում է շուրջ 2 տոննա: «Բարձր ջերմաստիճանի պայմաններում ուրանը վերածվում է գոլորշու, որը թունավոր է, այն ընդունակ է առաջացնել քաղցկեղ: Ուրանի գոլորշու մեջ պարունակվող մասնիկները չեն կարող պահել աշխարհում ոչ մի դիմակ, դրանք չափվում են նանոմիավորներով»,- ասել է նա և հավելել, որ նման թունավորում ստացած մարդը չի կարող ունենալ գենետիկորեն առողջ երեխաներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամար Քադաֆիի հրաժարականը, որոնք վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Մարտի 17-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև ընդունեց, որով նախատեսվում էր թռիչքներից զերծ գոտի ստեղծել Լիբիայի երկնքում: Մարտի 19-ին մեկնարկած գործողությունը ստացավ «Արևածագ. Ոդիսական» անվանումը:

Բնական ուրանը կազմված է իզոտոպներից, որոնցից գլխավորը U-238-ն է, նրանում կա նաև U-235: Այն օգտագործում են բժշկական և ռազմական արդյունաբերության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---