Միացյալ Նահանգների մահմեդականներն այլ համայնքներից ավելի հաճախ են ենթարկվում խտրականության

PanARMENIAN.Net - Օբամայի վարչակազմը հայտարարել է, որ ամերիկացի մահմեդականներն այլ համայնքներից ավելի հաճախ են ենթարկվում կրոնական հողի վրա հարձակումների և խտրականության, և իշխանությունները պետք է որոշիչ միջոցներ ձեռնարկեն այդ խնդիրը լուծելու համար: Ամերիկաբնակ մահմեդականների իրավունքների պաշտպանությունը դարձել է Կապիտոլիումի բլուրում երեքշաբթի օրը տեղի ունեցած լսումների հիմնական թեման: Քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցերով արդարադատության նախարարի օգնական Թոմաս Պերեսը ելույթ է ունեցել Սենատի քաղաքացիական հարցերով իրավանաբական ենթահանձնաժողովի առջև:

«Ցավոք սրտի, մենք նախկինի նման դառնում ենք մահմեդականների, արաբների, սիկխերի, Հարավայի Ասիայի ներկայացուցիչների նկատմամբ չդադարող բռնության և խտրականության ականատեսներ: Յուրաքանչյուր քաղաքում, որտեղ հանդիպել եմ այդ համայնքների առաջնորդների հետ, ինձ ապշեցրել է վախի զգացողությունը, որով պարուրված է այդ մարդկանց կյանքը` վախ բռնությունից, ատելությունից և խտրականությունից»,- ասել է Պերեսը:

Դաշնային կառավարության վիճակագրական տվյալների համաձայն աճել է ամերիկյան մահմեդականների դեմ հանցագործությունների թիվը նրանց նկատմամբ ատելության հողի վրա: Դեմոկրատ սենատոր Ռիչարդ Դուրբինի կարծիքով դրանում որոշ չափով մեղավոր են ԱՄՆ քաղաքական և կրոնական գործիչները, որոնք վարկաբեկում են իսլամը, գրում է VOA News-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---