Nokia-ի և Microsoft-ի WP 7-ի պայմանագիրը չի ազդել Հայաստանում Symbian-ով հեռախոսների վաճառքի վրա

Nokia-ի և Microsoft-ի WP 7-ի պայմանագիրը չի ազդել Հայաստանում Symbian-ով հեռախոսների վաճառքի վրա

PanARMENIAN.Net - Ըստ itproportal.com-ի՝ Nokia-ն շարունակելու է վաճառել և զարգացնել Symbian համակարգով աշխատող սմարթֆոնները նաև Windows Phone 7-ի գործարկումից հետո։

Nokia ֆորումի փոխնախագահ Պուրնիմա Կոչիկան հայտարարեց, որ չնայած Windows Phone 7-ը լինելու է Nokia հեռախոսների հիմնական պլատֆորմը՝ միևնույն է, Symbian-ը շարունակելու է մեծ արժեք լինել ընկերության համար։ Nokia-ն պլանավորում է ամբողջությամբ փոփոխել և թարմացնել իր Symbian համակարգը։

Symbian համակարգը կթարմացվի ամռանը։ Այն կունենա նոր դիզայն, նոր վիդջեթներ (widgets), արագ վեբ-բրաուզեր, թարմացված Ovi Store և Ovi Maps.

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանի «Nokia» բջջային հեռախոսների կենտրոնի վաճառքի տնօրեն Վազգեն Բախշեցյանը, հայ օգտագործողները իրազեկված չեն Nokia-ի հայտարարություններին. «Շատ չեն հետաքրքրվում, թե ինչ է ասել, խոսել կամ հայտարարել Nokia-ն»,-ասել է նա։ Microsoft-ի հետ կնքած պայմանագիրը Windows Phone 7-ը Nokia հեռախոսների համար մշտական օպերացիոն համակարգ դարձնելու մասին չի ազդել Հայաստանում Symbian-ով աշխատող Nokia հեռախոսների վաճառքի վրա։ Հակառակը, Symbian-ը շարունակում է վաճառվել նույն տեմպերով»։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---