30 մարտի 2011 - 14:42 AMT
Orange TV-ից օգտվողներն այսուհետ կարող են օն-լայն ծանոթանալ շաբաթվա հեռուստահաղորդումների ծրագրին

Օրանժ Արմենիան –ն, ցանկանլով հեշտացնել Orange TV-ի օգտագործումը Orange-ի բաժանորդների կողմից մարտի 30-ին գործարկեց նոր ծառայություն, որը թույլ է տալիս անմիջապես Orange Աշխարհ պորտալի Orange TV էջում ծանոթանալ շաբաթվա հեռուստահաղորդումների ծրագրին:

Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին Օրանժ Արմենիա-ից, յուրաքանչյուր հեռուստաալիքի լոգոյի մոտ «բջջային հեռուստադիտողն» այսուհետ կարող է տեսնել, թե ինչ ծրագիր է եթերում տվյալ պահին, և ինչ է հաջորդելու: Բաժանորդները կարող են նաև WAP պորտալում ծանոթանալ հեռուստաալիքների հաղորդումների օրվա կամ շաբաթվա ցանկին: