30 մարտի 2011 - 15:04 AMT
IFC-ում գտնում են, որ ՓՄՁ-ների ֆինանսավորումը հիմք է Հայաստանում տնտեսական աճի համար

«Փոքր ու միջին ձեռնարկատիրության ֆինանսավորումը կնպաստի գործազրկության կրճատմանն ու հիմք կստեղծի տնտեսական աճի համար»,-մարտի 30-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԲ անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Կովկասի տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեկը:

Մարտի 30-ին Երևանում ՀԲ անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) ու հայկական ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը վարկային պայմանագիր են կնքել, որի համաձայն IFC-ին 20 մլն դոլար կտրամադրի բանկին փոքր ու միջին ձեռնարկատիրության, այդ թվում գյուղատնտեսության ոլորտում, ֆինանսավորման համար:

Ըստ Լյուբեկի, Հայաստանն պատկանում է այն երկրների թվին, որոնք զգալիորեն տուժել են համաշխարհային ֆինանսական ճգնաժամից: «ՀՆԱ անկումը 2009-ին կազմեց 15 տոկոս, սակայն 2010թ. ապահովվեց տնտեսական աճ և այդ գործընթացը շարունակվում է»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ Լյուբեկը գտնում է, որ կա ռիսկ պահանջարկի առումով, սակայն «ՀՀ կառավարությունը ակտիվ գործողություններ է ձեռնարկում ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար»: