30 մարտի 2011 - 15:15 AMT
Ապրիլի 2-3-ը բոլոր գործարար հայուհիները կհավաքվեն Երևանի քաղաքապետարանում

Հայաստանի Հանրապետական կուսակցության Կանանց խորհուրդը և «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը կազմակերպում են «Գործարար հայուհի» ցուցահանդեսը, որը տեղի է ունենալու ապրիլի 2-3-ը Երևանի քաղաքապետարանում, նշվում է կազմակերպիչների մամլո հաղորդագրությունում:

Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ուսումնասիրել հայկական շուկայի պահանջարկը որոշակի տիպի արտադրանքի և ծառայությունների նկատմամբ, ներկայացնել նոր ապրանքատեսակներ, ընդլայնել բիզնես գործընկերների շրջանը, գրավել գեղեցկության սրահների, էսթետիկական վիրաբուժության կենտրոննների, կլինիկաների ղեկավարների և առաջատար մասնագետների, ինչպես նաև պարֆյումերիա-կոսմետիկական շուկայի արտասահմանյան գործընկերների ուշադրությունը: