Ժիրայր Սեֆիլյան. Հայ ժողովուրդը պետք է ցանկացած միջոցներով ստիպի ներկա իշխանություններին հեռանալ

Ժիրայր Սեֆիլյան. Հայ ժողովուրդը պետք է ցանկացած միջոցներով ստիպի ներկա իշխանություններին հեռանալ

PanARMENIAN.Net - Հայ ժողովուրդը պետք է ուղիղ ժողովրդավարության օգնությամբ ստիպի ներկա իշխանություններին հեռանալ, և դա չպետք է լինի արտահերթ կամ հերթական ընտրությունների օգնությամբ, կարծում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: «Քանի որ ժողովրդից խլել են իշխանությունը, նա իրավունք ունի հավաքվել փողոցում, և պարտադիր չէ, որպեսզի լինի100 հազար մարդ, ու ստիպել իշխանությանը հեռանալ»,- հայտարարել է նա: Նա նշել է, որ շարժումը դեմ է բռնությանը, արյունահեղությանը, սակայն եթե մարդկանց նկատմամբ կիրառվի կոպիտ ուժ, ապա նրանք պաշտպանվելու իրավունք ունեն:

Սեֆիլյանը նշել է, որ եթե ներկա ընդդիմությունը չլուծի այդ հարցը, ապա որոշ ժամանակ անց «Սարդարապատը» ինքը կորոշի այն: Նա նաև կոչ է արել ՀԱԿ-ին, քանի դեռ ուշ չէ, հրաժարվել իշխանությունների հետ երկխոսությունից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---