Արմեն Աշոտյանը հերքել է տնօրենների հավաստագրման գործընթացում կաշառակերության դեպքերի մասին լուրերը

Արմեն Աշոտյանը հերքել է տնօրենների հավաստագրման գործընթացում կաշառակերության դեպքերի մասին լուրերը

PanARMENIAN.Net - Լուրերն այն մասին, թե տնօրենների հավաստագրման ընթացքում քննական հանձնաժողովի որոշ անդամներ կաշառք են ստացել, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա, նման լուրերը տարածում են այն մարդիկ, որոնք փորձել են կաշառք վերցնել, սակայն անհաջողության են մատնվել: Նախարարը նշել է նաև, որ եթե չլիներ հայկական դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացը, անհնար կլիներ իմանալ, որ թեկնածուներից 30-ը խնդիրներ ունեն աշխատանքային գրքույկի հետ կապված: Նա հավելել է, որ աշխատանքային գրքույկի հետ կապված խնդիրների դեպքում ոչ մի թեկնածու չի կարող դպրոցի տնօրեն դառնալ:

Փետրվարի 18-ից Հայաստանում մեկնարկել է դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացը, որին կարող են մասնակցել տնօրենի պաշտոն չզբաղեցնող անձիք, որոնք ցանկանում են համապատասխան հավաստագիր ստանալ: Հավաստագիրը վավերական է 5 տարի: Հավաստագրում կանցնեն նաև ուսուցիչները: Ենթարդվում է, որ ամեն տարի յուրաքանչյուր դպրոցից հավաստագրման համար կարող է դիմել 20 ուսուցիչ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---