Հայաստանի գլխավոր խորեոգրաֆ. Հայկական բալետը վերակենդանացման կարիք ունի

PanARMENIAN.Net - Հայկական բալետը վերակենդանացման կարիք ունի, կարծում է Ալ. Սպենդիարյանի անվան գլխավոր պարուսույց Ռուդոլֆ Խառատյանը: «Հայերը կատարելագործվում են բացառապես «քոչարիի» մեջ: Իսկ մեր բալետի դպրոցի զարգացումը կանգ է առել 18-րդ դարում: Մենք ունենք լավ երիտասարդ պարողներ, բայց, որքան էլ ես փորձում եմ նրանց ինչ-որ բան սովորեցնել, ոչինչ չի ստացվում, որովհետև նրանք մկանային հիշողություն չունեն»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է նա և հավելել, որ օպերայի և բալետի թատրոնում շատ աղքատ խաղացանկ է, իսկ ավելի ճիշտ` այն համարյա բացակայում է: Խառատյանը մտադիր է հարստացնել հայկական բալետի խաղացանկը:

Մայիսի 17-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի պրեմիերան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---