Հրապարակվել է «Օբամայի գիշերային մղձավանջը», որտեղ Հայաստանը Ռուսաստանի «ձեռքի տակ է»

Հրապարակվել է «Օբամայի գիշերային մղձավանջը», որտեղ Հայաստանը Ռուսաստանի «ձեռքի տակ է»

PanARMENIAN.Net - «Heartland: Eurasian review of geopolitics» հրատարակությունը հրապարակել է «Ռուսաստանի բարեկամների և թշնամիների» քարտեզը` այն կոչելով «Օբամայի գիշերային մղձավանջ»: Դրանում արտացոլված են Ռուսաստանի նվաճողական նկրտումները, հաղորդում է «Վոյեննոյե օբռազովանիե»-ն:

«Heartland: Eurasian review of geopolitics»-ի կարծիքով, Ռուսաստանի նախագահ դմիտրի Մեդվեդևն ու վարչապետ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստան Նախագիծ» անունը կրող գաղտնի ծրագիր ունեն և հետևողականորեն կյանքի են կոչում այն: Այդ նախագծի նպատակը «Ռուսական Միության» ստեղծումն է, ՌԴ կազմի մեջ նախկին Խորհրդային Միության հանրապետությունների մի մասի ինտեգրումը:

Այդ ծրագրի համաձայն, «Ռուսական Միության» կազմի մեջ պետք է մտնեն Ուկրաինայի մի մասը` Արևելյան Ուկրաինան և Ղրիմի թերակղզին (այն երեք մասի է բաժանվելու), Ղրղզստանը, Ուզբեկստանը: Բացի դրանից, Մոսկվայի ձեռքի տակ են լինելու Բելոռուսիան, Ղազախստանը, Հայաստանն ու Թաջիկստանը:

«Ռուսական Միության» թշնամիների թվում են անգլո-սաքսոնական նախագծի երկրները` Վաշինգտոնի և Լոնդոնի դաշնակիցները` Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան: Սրանք «ուղղակի թշնամիներն» են, «երկրորդ կարգի թշնամիներն» են Շվեդիան, Ռումինիան և Վրաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---