Ֆրանսիացի սոցիալիստները պնդում են Ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրենքի ընդունման վրա

Ֆրանսիացի սոցիալիստները պնդում են Ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրենքի ընդունման վրա

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը հանդես է եկել Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրենքի վավերացման նախաձեռնությամբ: Սոցիալիստները պնդում են, որպեսզի օրենքն անպայման վավերացվի ֆրանսիական խորհրդարանի վերին պալատի կողմից, գրում է թուրքական Hurriyet թերթը: Թերթը նաև նշում է, որ օրենքի ընդունումը կարող է սրացնել Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունները:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ափսոսանք է հայտնել այն փաստի առթիվ, որ ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին չեն կատարել իրենց նախընտրական քարոզարշավների ժամանակ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին խոստումները: Մասնավորապես, Օբաման ապրիլի 24-ին հայկական համայնքին ուղղված ամենամյա ուղերձի ժամանակ չի ասել «ցեղասպանություն» բառը, իսկ Նիկոլյա Սարկոզին չի պաշտպանել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեականացման մասին օրինագիծը, թեև խոստացել է դա անել 2007-ին Ֆրանսիայի նախագահի ընտրություններից առաջ: Nouvelles d'Arménie ամսագրին տված հարցազրույցում Ազնավուրը կոչ է արել Սարկոզիին կատարել իր խոստումը, քանի որ Ֆրանսիայի հայերը կարող են հիշել այդ մասին 2012-ի նախագահական ընտրությունների ժամանակ:

2006 թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը օրինագիծ էր ընդունել, որը քրեական պատասխանատվություն էր նախատեսում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար; Օրինագիծը օրենքի ուժ ստանալու համար այն պետք է հաստատեն Սենատն ու երկրի նախագահը: Օրենքի նախագիծը նախատեսում է 1 տարի ազատազրկում կամ 45 հազ. եվրո տուգանք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---