31 մարտի 2011 - 11:45 AMT
ԱՄՆ նախագահի վարկանիշը նրա պաշտոնավարման պահից ամենացածր կետում է

Չորեքշաբթի օրը Քուինիպիակ համալսարանի կողմից հրապարակված հարցումի արդյունքների համաձայն ամերիկացիների 48 տոկոսը հավանություն չի տալիս նրան, ինչ անում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նրա աշխատանքից գոհ է հարցվածների 42 տոկոսը: Այդ արդյունքները ցույց են տալիս, որ ընտրողների թիվը, որոնք դեմ են ԱՄՆ կողմից Լիբիայում իրավիճակի միջամտությանը, գերազանցում է նրանց թիվը, ովքեր պաշտպանում են ռազմական գործողության գաղափարը: Քուինիպիակ համալսարանի տնօրենի տեղակալ Փիթեր Բրաունի խոսքերով, նախագահի վարկանիշը պաշտոնավարման պահից ամենացածր կետում է:

Հարցման արդյունքները նաև ցույց են տալիս, որ եթե Օբաման վերընտրվի, ապա նրան հեշտ չի լինի:

Ավելի քան 2000 գրանցված ընտրողներից 50 տոկոսը պատասխանել է, որ նախագահն արժանի չէ 2012-ին վերընտրվելու համար , և միայն 42 տոկոսն է կարծում, որ նրան պետք է վերընտրել:

Հանրապետական կուսակցության ենթադրվող թեկնածուի հետ մրցակցությունում, որի անունը չի նշվում, հարցվածների 37 տոկոսը պատասխանել է, որ նրանք կքվեարկեին հանրապետական թեկնածուի օգտին, իսկ 36 տոկոսը` Օբամայի, հաղորդում է VOA News-ը: