31 մարտի 2011 - 13:43 AMT
Ֆազիլ Մուստաֆա. Ղարաբաղի խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ Ռուսաստանի առջև կոնկրետ պայմաններ դրվեն

«Ղարաբաղի հարցում Հայաստանը ոչ մի դերակատարություն չունի: Բուն Հայաստանը ոչ մի հզորություն չունի Ադրբեջանի համեմատ: Հենց Ռուսաստանին է հարկավոր պարտավորեցնել կատարել Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը»,-հայտարարել է միլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան: Ըստ նրա, ոչ մի միջազգային կազմակերպություն, այդ թվում ՆԱՏՕ-ն, շահագրգռված չէ որևէ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի դեմ: «Ղարաբաղյան խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ Ռուսաստանի դեմ կոնկրետ պայմաններ դրվեն: Այստեղ առկա են նաև միջազգային կազմակերպությունների շահերը, որոնց դիրքորոշումն, ըստ պատգամավորի, հետու է նույնիսկ երկակի չափանիշներից»,-հայտարարել է պատգամավորը:

Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի կառուցմանը՝ Մուստաֆան նշել է.«Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը միջազգային իրավասությունից դուրս է և այդ պատճառով Ադրբեջանն իրավունք ունի գնալ ամենածայրահեղ միջոցների», հաղորդում է SalamNews-ը: