Շվեյցարիան շատ ուշադիր հետևում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին

Շվեյցարիան շատ ուշադիր հետևում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին

PanARMENIAN.Net - Շվեյցարիան շատ ուշադիր հետևում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին: Այդ մասին Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի Ռեյը: Նրա խոսքերով, Շվեյցարիան պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորումը, թեև ՄԽ ակտիվ անդամ չէ:

«Վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում ես քննարկել եմ ղարաբաղյան հակամարտության հարցն Ադրբեջանի նախագահի հետ, և այսօր այդ մասին զրուցել եմ Հայաստանի նախագահի հետ»,- ասել է Շվեյցարիայի նախագահը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---