Շվեյցարիայի նախագահը հայ-թուրքական գործընթացի մասին. «Մենք ամենևին էլ չենք լվացել ձեռքերը»

Շվեյցարիայի նախագահը հայ-թուրքական գործընթացի մասին. «Մենք ամենևին էլ չենք լվացել ձեռքերը»

PanARMENIAN.Net - Չնայած նրան, որ 2009թ. հոկտեմբերին Շվեյցարիան ավարտեց միջնորդի իր առաքելությունը հայ-թուրքական գործընթացում, այնուամենայնիվ, պաշտոնական Բեռնը պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Երևանի ու Անկարայի միջև բանակցությունները վերսկսելու համար: Ինչպես ՀՀ նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում Երևանում հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի Ռեյը, Շվեյցարիան ամենևին էլ չի լվացել ձեռքերը և անտարբեր չէ այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է հայ-թուրքական հարաբերություններում: «Մենք ցանկանում ենք, որպեսզի գործընթացը վերսկսվի և պատրաստ ենք ամեն ինչ անել խրախուսելու համար կողմերի երկխոսությունը»,-ասել է Քալմի Ռեյը:

2009 թվականին շվեյցարական կողմի միջնորդությամբ Ցյուրիխում Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները ստորագրեցին Հայ-թուրքական արձանագրությունները երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Սակայն, 2010թ. ապրիլի 22-ին Հայաստանի նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին, քանի որ թուրքական կողմը անհիմն կերպով ձգձգում էր այդ փաստթղթերի վավերացումը խորհրդարանում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---