Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ապահովումն է31 մարտի 2011 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին Ղարաբաղի ժողովրդի կողմից արդեն իսկ կյանքի կոչված ինքնորոշման իրավունքի խաղաղ ապահովումն է: Այդ մասին Երևանում Շվեյցարիայի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսւոմ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Հակամարտությունը պետք է բացառապես խաղաղ լուծում ունենա և լուծվի բանակցությունների միջոցով, անկախ նրանից, թե որքան դժվար կլինեն այդ բանակցությունները»,-ասել է նախագահը: Սերժ Սարգսյանը հայտնել է, որ ինքը ներկայացրել է Շվեյցարիայի նախագահին Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները: «Ուզում եմ հավատալ, որ Սոչիի հանդիպումից հետո Ադրբեջանը հետևողական կլինի և նրա գործն ու խոսքը կհամապատասխանեն իրար»,-ասել է Սերժ Սարգսյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |