Լիբանանում տեղի կունենան միջոցառումներ` նվիրված Այնթապի հերոսամարտի 91-ամյակին 1 ապրիլի 2011 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին Այնթապ գյուղում տեղի է ունենալու տոնական միջոցառում` նվիրված Այնթապի հերոսամարտի 91-ամայկին: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին Բեյրութից, Գևորգ Քանդահարյանի անվան թիվ 1 դպրոցում կկայանա «Գոհար» համույթի համերգը` նվիրված մշակույթի և կրթության և հայ գործիչ Գևորգ Քանդահարյանի հիշատակին: 1920 թվականի ապրիլի մեկին ժամանակակից զենքերով զինված թուրքերը հարձակվեցին հայերի վրա և սպանեցին ու վիրավորեցին նրանց առանց տարիքի և սեռի խտրականության: Ընդհանուր ջարդը անխուսափելի էր, եթե անհրաժեշտ կարգադրությունները նախօրոք եղած չլինեին: Դեպքը սկսած օրն իսկ, թաղերը և փողոցները փակվեցին պատնեշներով, ծրագրի համաձայն: Իրենց հայրերի, ամուսինների և զավակների կողքին` հայ կանայք, դեռատի տղաներն ու մատղաշ աղջիկները քար ու ջուր էին կրում պատնեշների շինության աշխատանքի համար: Թուրքերը մեծ ուժերով հարձակվեցին բազմաթիվ անգամներ: Սակայն բախվելով հայ մարտիկների բուռն ընդդիմությանը` փախուստի դիմեցին մեծ կորուստներով: Ապրիլի 16-ին կռիվները ստացան նոր բնույթ մինչ այդ կրավորական դիրք որդեգրած ֆրանսիական ուժերի մասնակցությամբ: Գնդապետ Նորմանն իր բանակով մտավ Այնթապ: Այնթապցիների պաշտպանության գիծը մոտավորապես 5 քառակուսի կիլոմետր էր: Եվ այս Ճակատը պաշտպանելու համար ունեին միայն 300 հրացան: Մայիսի 15-25-ը ռազմաճակատի ամբողջ երկայնքով թուլացավ կռիվների թափը: Հունիսի 8-ին ֆրանսիացիները գործադրեցին զինադադարի իրենց հանձնառությունը, բայց հայ կորյունները կառչած մնացին իրենց դիրքերին: Գնդապետ Ապատին նույն օրը հայտարարեց Ազգային Միությանը, թե կտրուկ հրահանգ է ստացել Այնթապից հեռանալու և թե անկարելի է իր համար որևէ ձևով օգնել հայերին, հակառակ իր ցանկության: Հանձնարարված էր համաձայնել թուրքերի հետ խաղաղությամբ ապրել նրանց կողքին` որպես հավատարիմ քաղաքացիներ թուրքական պետությանը: Հայերը ստիպված լքեցին Այնթապը և գաղթեցին այլ երկրներ: Նրանց մեծ մասը հիմնվեց Լիբանանում և հիմնեց Այնթապ գյուղը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են «Ինձ ասում են կոնկերտ ասեմ փողոց փակեք, ոչ թե ակցիաներ արեք, ասում եմ փողոց փակեք»,–ասել է սրբազանը «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Կոնգոյից Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում |