ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն է հայտնել Ավստրալիայի նահանգին Հայոց ցեղասպանության ճանաչման համար

ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն է հայտնել Ավստրալիայի նահանգին Հայոց ցեղասպանության ճանաչման համար

PanARMENIAN.Net - Ավստրալիա կատարած այցի ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարան: Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի մասնակցությամբ Հրանուշ Հակոբյանը հանդիպել է խորհրդարանականների հետ և Հայաստանի կառավարության երախտագիտությունն է հայտնել Հայոց ցեղասպանության և ԼՂՀ անկախության ճանաչման համար:

Հակոբյանը պատմել է Հայոց ցեղասպանության և հայկական սփյուռքի մասին, որը հենց Ցեղասպանության հետևանք է: «Հայոց ցեղասպանության և ԼՂՀ անկախության ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության երկու գերակայություններն են»,-ասել է Հրանուշ Հակոբյանը:

Ըստ Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վարանդ Մկրտչյանի, սփյուռքի նախարարի այցը նահանգի խորհրդարան կարևոր իրադարձություն էր: Նա նշել է նաև, որ Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի ու Հայաստանի մոտեցումներն այս հարցում միասնական են: Հրանուշ Հակոբյանը հանդիպել է նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ Հայ-ավստրալական կենտրոնում, որին մասնակցել է մոտ 500 հոգի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---