1 ապրիլի 2011 - 12:35 AMT
Երևանում լույս կտեսնի Խոսե Անտոնիո Գուրիարանի գիրքը Հայոց ցեղասպանության մասին

Ապրիլի 12-ին Գրանադայի համալսարանում տեղի է ունենալու համաժողով` նվիրված Օսմանյան կայսրությունում 1915-23թթ. Հայոց ցեղասպանությանը: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին Արգենտինայի հայ համայնքից, խորհրդաժողովին հրավիրված են համալսարանի իրավաբանական և քաղաքագիտական ֆակուլտետի դասախոսներ: Նրանց պատմելու են այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին, որպեսզի նրանք այդ մասին պատմեն ուսանողներին: Համաժողովի աշխատանքին մասնակցելու է Միջազգային մամլո ակումբի նախագահ Խոսե Անտոնիո Գուրիարանը, որի Հայոց ցեղասպանության մասին գիրքն ապրիլին լույս է տեսնելու Երևանում: 2010-ի վերջին նա Երևանում մասնակցել է Հայոց ցեղասպանության մասին միջազգային համաժողովի և արժանացել շքանշանի Հայոց ցեղասպանության ուսումնասիրության մեջ ունեցած ավանդի համար: