«ԱրմենՏել»-ի SMS-ծանուցման նոր ծառայությունը Facebook-ում մեկ շաբաթում ակտիվացրել է 984 բաժանորդ 1 ապրիլի 2011 - 13:28 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ մեկ շաբաթ առաջ գործարկված Facebook սոցիալական ցանցում SMS-ծանուցում նոր ծառայությունը արդեն ակտիվացրել է 984 բաժանորդ: «SMS-ծանուցման գործարկման առաջին օրը ծառայությունն ակտիվացրել է 127 բաժանորդ, շաբաթվա ընթացքում օրեցօր ավելի շատ բաժանորդներ են տեղեկանում և ակտիվացնում այն»,- ասաց Անուշ Բեղլոյանը։ Ըստ Անուշ Բեղլոյանի, ծառայությունն ակտիվացրած բաժանորդները նույն ակտիվությամբ օգտագործում են նաև SMS -ի միջոցով Facebook մեկնաբանություններին պատասխանելու հնարավորությունը: «984 բաժանորդներից բոլորն էլ գոնե մեկ անգամ փորձել են SMS -ի միջոցով Facebook-ում թարմացնել կարգավիճակը կամ պատասխանել մեկնաբանությանը», ասել է նա։ Անուշ Բեղլոյանը նշեց նաև, որ ծառայությունն ակտիվացնողներից և ոչ մեկը չի ապաակտիվացրել այն։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |