Ռազմիկ Զոհրաբյանը կոչ արեց Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը չհամարել PR-ակցիա

Ռազմիկ Զոհրաբյանը կոչ արեց Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը չհամարել PR-ակցիա

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները լոյալ են ինչպես «Ժառանգության», այնպես էլ ՀԱԿ-ի հանդեպ: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Որպես նման վերաբերմունքի օրինակ նա նշեց այն, որ ՀԱԿ-ին մարտի 17-ի հանրահավաքի ժամանակ թույլ տրվեց մտնել Ազատության հրապարակ: «Յուրաքանչյուրը քաղաքական պայքարի իր մեթոդներն ունի, կարևորն այն, է, որ դրանք բախումների չհանգեցնեն»,-ասել է Զոհրաբյանը:

Հանրապետական կուսակցության փոխնախագահը քաղաքական ուժերին երկխոսության կոչ է արել ՝ նշելով, որ նման քայլեր պետք է անի ոչ միայն իշխանությունը, այլ նաև ընդդիմությունը: Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին՝ Զոհրաբյանը կոչ արեց այն չհամարել PR-ակցիա, քանի որ ցանկության դեպքում քաղաքական պայքարի բոլոր դրսևորումներն ու քաղաքական գործիչների հայտարարությունները կարելի է PR-ակցիա համարել: Խոսելով մտավորականների Ազատության հրապարակում շարունակվող ակցիայի մասին՝ Ռազմիկ Զոհրաբյանը խորհուրդ չի տվել մտավորականներին հացադուլի դիմել, սակայն, ընդունում է նաև, որ դա նրանց իրավունքն է:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---