1 ապրիլի 2011 - 13:53 AMT
PEPSI-ի արտադրության գործարանը Երևանում շահագործման կհանձնվի մայիսին

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 1-ին այցելել է «PepsiCo» զովացուցիչ և բնական հյութերի արտադրության գործարան, որը կսկսի աշխատել արդեն մայիսին: Կառավարության ղեկավարը ծանոթացել է գործարանի արտադրական հնարավորությունների հետ, որը հագեցած է գերմանական առաջատար ընկերությունների ժամանակակից սարքավորումներով:

«Այսօր այս գործարանը տեխնիկական հաեգցվածության մակարդակով կարելի է համարել աշխարհի լավագույն գործարաններից մեկը»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ջերմուկ International» ընկերության բիզնես-խորհրդատու Էդգար Ղազարյանը: Նրա խոսքերով, ներդրումների հիմնական մասն արդեն իրականացվել է` 22 մլն եվրո, սակայն ընկերության պլանների մեջ է մտնում նաև լրացուցիչ ներդրումների կատարումը բնական հյութերի արտադրության համար: Նա հաղորդել է, որ գործարանի հիմնադիրներն են տեղի ձեռնարկատերերը` ի դեմս«Ջերմուկ International» ընկերության սեփականատերերի, որոնց հետ ստորագրվել է ֆրանչայզինգային պայմանագիր «PepsiCo» ապրանքանիշն օգտագործելու մասին:

Անդրադառնալով արտադրական հզորություններին` նա նշել է, որ լիովին կարող են բավարարել շուկայի պահանջարկը, սակայն արտադրելու են ապրանքատեսակներ, որոնք Վրաստանում չկան և որոնք կարտահանվեն են այդ երկիր: Գործարանում գործելու են երկու հիմնական արտադրական հոսքագծեր` պլաստիկ և ապակյա շշերով արտադրանքի շշալցման համար: Ստեղծվելու է 250 նոր աշխատատեղ, աշխատավարձը լինելու է միջին շուկայականից բարձր:

Ղազարյանի խոսքերով, գործարանում արտադրվելու է Pepsi Pepsi - Cola, Mirinda, 7UP, Mountain Dew և Aquafina: