Հայ-թուրքական արձանագրություններն արդեն լիովին սպառել են իրենց, կարծում է թուրքագետը 1 ապրիլի 2011 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական արձանագրությունները սպառել են իրենց, և ավելի լավ կլիներ, եթե դրանք վերջնականապես պատմության գիրկն անցնեին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում ասել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի գիտաշխատող, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: «Իհարկե, պետք է վերսկսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկխոսությունը, և դրա համար պետք է նոր բանակցություններ սկսել»,- ասել է թուրքագետը: Նա քիչ հավանական է համարում մոտ ժամանակները հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի ձեռքբերումը, նշելով, որ խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիային սպասում են ոչ պակաս կարևոր նախագահական ընտրություններ: «Հազիվ թե վարչապետ Էրդողանի կուսակցությունը ցանկանա գնալ ռիսկի և կորցնի ընտրողների ձայները: Ուստի ես կարծում եմ, որ առաջընթաց պետք չէ սպասել, եթե իհարկե, չլինեն արտաքին ազդակներ հայ-թուրքական գործընթացի վերսկսման համար»,- ասել է Հովհաննիսյանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |