Ապրիլի 16-ից Թուրքիան և Ռուսաստանը ձեռնպահ կմնան մուտքի արտոնագրերի կիրառումից

Ապրիլի 16-ից Թուրքիան և Ռուսաստանը ձեռնպահ կմնան մուտքի արտոնագրերի կիրառումից

PanARMENIAN.Net - ՌԴ և Թուրքիայի կառավարությունների միջև երկու երկրների քաղաքացիների փոխադարձ ուղևորությունների պայմանների մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2011թ. ապրիլի 16-ին: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և տպագրության բաժնի հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիները, որոնք գործող անձնագրեր ունեն, կարող են մուտք գործել, մեկնել և մյուս պետության տարածքում առանց արտոնագրի գտնվել մուտք գործելուց սկսած 30 օրվա ընթացքում: Այս համաձայնագիրը ստորագրվել է 2010թ. մայիսի 12-ին Անկարայում:

Ընդ որում, մյուս պետության տարածք աշխատանքի, ուսման կամ այլ նպատակներով մուտք գործող քաղաքացիները, որոնց 30 օրից ավելի է պահանջվում գտնվել այդ պետության տարածքում, պետք է ունենան արտոնագիր: ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ դիվանագիտական անձնագրեր ոնեցողներն առանց արտոնագրի են մուտք գործում 1999թ. նոյեմբերի 5-ի ռուս-թուրքական միջկառավարական համաձայնագրին համապատասխան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---