Հայաստանի եւ Արցախի մայր բուհերը կհամագործակցեն

Հայաստանի եւ Արցախի մայր բուհերը կհամագործակցեն

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 1-ին ընդունել է Երեւանի պետական համալսարանի պատվիրակությանը` բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում բարձրագույն կրթության զարգացման, Հայաստանի եւ Արցախի մայր բուհերի համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է Երեւանի պետական համալսարանի հետ կապերի խորացման եւ ԼՂՀ-ի կյանքում նրա ընդգրկվածության շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---