
Կալիֆորնիայի Ասամբլեայի նահանգի խոսնակ Ջոն Պերեսը Մարիա Մեհրանյանին նշանակել է Կալիֆորնիայի Ցեղասպանության գծով միջազգային հանձնաժողովի անդամ: Կոմիտեի նպատակն է միավորել պատմաբանների ու տարբեր մասնագետների Հայոց ցեղասպանության, Հոլոքոսթի, Կամբոջայի ու Դարֆուրի ցեղասպանությունների մասին փաստերի ուսումնասիրության համար:
Մարիա Մեհրանյանը Կալիֆորնիայի հայ համայնքի առանցքային դեմքերից է, որը լուրջ հմտություններ ունի ու ազդեցության ոլորտ: Ինչպես նշում է Asbarez.com-ը, Մեհրանյանը մեծ ավանդ կունենա նորաստեղծ հանձնաժողովի գործունեության մեջ: