2 ապրիլի 2011 - 11:08 AMT
ԵԱ 10-րդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակ տարան Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանն ու Ավետիք Գրիգորյանը

Ֆրանսիայի Էքս լը Բենում (Ֆրանսիա) շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 12-րդ տուրը: Ապրիլի 1-ին կայացան 10-րդ տուրի պարտիաները:

Հայ գրոսմայստերներից հաղթեցին Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանն ու Ավետիք Գրիգորյանը, համապատասխանաբար Պավել Տրեգուբովին (ՌԴ), Վասիլի Պապինին (ՌԴ) և Պետեր Ուելսին (Անգլիա):

Արման Փաշիկյան-Եսեն Բարիս (Թուրքիա), Գաբրիել Սարգսյան-Գավաին Ջոնս (Անգլիա) և Սամվել Տեր-Սահակյան-Վադիմ Զվայգինցև (ՌԴ) պարտաիներն ավարտվեցին ոչ ոքի:

Այս տուրում պարտվեցին միայն Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հրանտ Մելքումյանը՝ զիջելով Լատեուսին (Լեհաստան) ու Լուկա Փեյչաձեին (Վրաստան):

Վերջին 11-րդ տուրը տեղի կունենա ապրիլի 2-ին: Չեմպիոնը կստանա 20 000, երկրորդ տեղը նվաճողը՝ 15 000, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 11 000 եվրո: 23 լավագույն մասնակիցները իրավունք կստանան մասնակցել աշխարհի գավաթի խաղարկությանը: