2 ապրիլի 2011 - 11:20 AMT
Արգենտինայի դատարանի դատավճիռը. Թուրքիան մեղավոր է Հայոց ցեղասպանություն գործելու մեջ

Արգենտինայի դաշնային դատավոր Նորբերտո Օյարբիդեն ապրիլի 1-ին որոշում է կայացրել, որի համաձայն Թուրքիան 1915-23թթ. հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն է գործել: Ինչպես գրում է The Washington Post թերթը, դատավճռում ասվում է, որ Թուրքիան պարտավոր է օգնել Ցեղասպանության զոհերի Արգենտինայում բնակվող ժառանգներին տեղեկություններ ստանալ մոտ 50 հազար հարազատների մասին, որոնք անհայտ կորել են Ցեղասպանության տարիներին: Սակայն, տվյալ որոշումը զուտ հայտարարության բնույթ է կրում:

Թուրքիայի դեսպանատունը Բուենոս Այրեսում դեռ չի մեկնաբանել արգենտինական դատարնի որոշումը: