2 ապրիլի 2011 - 11:39 AMT
Հայազգի Պեդրո Մուրադյանը նշանակվել է Արգենտինայի խտրականության դեմ պայքարի գծով քարտուղարի տեղակալ

Հայազգի Պեդրո Մուրադյանը նշանակվել է Արգենտինայի խտրականության դեմ պայքարի քարտուղարի տեղակալ: Մուրադյանը խտրականության ու ռասիզմի դեմ պայքարի գծով փորձագետ է, մասնակցել է խտրականության դեմ պայքարի հայեցակարգի մշակմանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեում:

Ինչպես գրում է Բուենոս Այրեսի հայկական «Արմենիա» թերթը, ապրիլի 1-ին, ներկայացնելով նոր փոխքարտուղարին, Արգենտինայի արդարադատության նախարար Խուլիո Ալակը հայտարարել է, որ Մուրադյանի նշանակումն այդ պաշտոնում կնպաստի արգենտինական օրենսդրության կատարելագործմանը խտրականության և ռասիզմի դեմ պայքարի հարցերում: Իր հերթին Պեդրո Մուրադյանը պատրաստակամություն հայտնեց շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ: