PBS-ի եթերում Ֆլորիդայում ցուցադրվելու է «Հայոց ցեղասպանություն» փաստագրական ֆիլմը

PBS-ի եթերում Ֆլորիդայում ցուցադրվելու է «Հայոց ցեղասպանություն» փաստագրական ֆիլմը

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին ԱՄՆ Հանրային հեռուստատեսության եթերում (PBS) Ֆլորիդայում, Ուիմբերլիի գրադարանում կցուցադրվի «Հայոց ցեղասպանություն» փաստագրական ֆիլմը, որից հետո տեղի կունենա երկժամյա բանավեճ:

«Հայոց ցեղասպանություն» փաստագրական ֆիլմի ցուցադրությունն ու դրան հաջորդող բանավեճը տեղի կունենա Ֆլորիդայում «Պատերազմի մեծ հանցագործությունները. Հայոց ցեղասպանությունը Առաջին աշխարհամարտի տարիներին» ծրագրի շրջանակներում: Ապրիլի 27-ին նույն վայրում տեղի կունենա 1,5 մլն հայերի ոչնչացման մասին պատմող ցուցահանդեսի բացումը: «Հայոց ցեղասպանության մասին իրազեկման մեկամսյակի» շրջանակներում միջոցառումներն անցնում են Հոլոքոսթի կենտրոնի հովանու ներքո: Կենտրոնի ծրագրում են նաև ցեղասպանությունների ուսումնասիրությունը Բոսնիայում, Ռուանդայում և Դարֆուրում, ինչպես նաև դրանց կանխարգելման միջոցները:

«Հայոց ցեղասպանություն» ցուցահանդեսը կփակվի ցուցահանդեսի առաջատար պատմաբան ու համակարգող Մերի Ջոնսոնի հատուկ դասախոսությամբ: Դասախոսությունից հետո, ապրիլի 25-ին Բոկա Ռատոնեի Սբ Դավիթի եկեղեցում և Կուպեր-սիթիի Սբ Աստվածածնի եկեղեցում տեղի կունենա 1,5 մլն զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---