Բրայզան գտնում է, որ ICAO-ն պետք է զբաղվի Ստեփանակերտի օդանավակայանի հարցով

Բրայզան գտնում է, որ ICAO-ն պետք է զբաղվի Ստեփանակերտի օդանավակայանի հարցով

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան արտահայտել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման վերաբերյալ: Ըստ նրա, Ադրբեջանն իր իրավունքի ու դիրքորոշման հիման վրա կարող է արդարացիորեն հանգուցալուծել այս հարցը Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) հետ:

Դեսպանը, կոչ անելով հայկական ու ադրբեջանական կողմերին բանակցել, կարևորել է հարցի խաղաղ լուծումը:

Մեկնաբանելով վերջին իրադարձություններն արաբական պետություններում՝ Բրայզան նշեց, որ ԱՄՆ-ն կանգնած չէ հեղափոխությունների ետևում: Ըստ նրա, Սպիտակ տունն, ընդհանրապես, հեղափոխությունների կողմնակից չէ: «Հնարավոր է, այդ ժողովրդներին ոգևորեցին ԱՄՆ-ում ու եվրոպացի դաշնակիցների մոտ կատարվող ժողովրդավարական գործընթացները: Ինչ վերաբերում է Լիբիայի իրադարձություններին, ԱՄՆ-ն առաջատար դեր կատարեց ՄԱԿ-ի ԱԽ-ում 1973 բանաձևի ընդունման հարցում: Ինչպես նշել է Օբաման, մենք հպարտանում ենք նրանով, որ մեզ հաջողվեց կանխել տասնյակ հազարավոր մարդկանց սպանությունը Բենգազիում»,-ասել է նա, հաղորդում է ադրբեջանական ANS հեռուստաալիքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---