2 ապրիլի 2011 - 14:09 AMT
Հունահռոմեական ոճի ԵԱ-ում Հայաստանի 4 ներկայացուցիչներից երկուսը հանդես կգան 1/16 եզրափակիչից

Դորտմունդում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, և ապրիլի 2-ից իրենց ելույթները սկսելու են հունահռոմեական ոճի ըմբշամարտիկները մինչև 55կգ, 66, 84 և 120 ք/կ-ում:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր Ռոման Ամոյանը սկսելու է իր ելույթները 1/16 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցն է լնելու Ռամունաս Դագիսը (Լիտվա):

Սասուն Համբարյանի (66 ք/կ) մրցակիցը 1/16 եզրափակիչում լինելու է Անտոն Մամագեիշվիլին (Վրաստան), Արթուր Շահինյանը (84 ք/կ) 1/8 եզրափակիչում հանդիպելու է Պրեդրագ Ստանևիչի հետ (Մոնտենեգրո):

Գերծանր քաշային կարգում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ԱԱ արծաթե մեդալակիր և Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Պատրիկեևը 1/8 եզրափակիչում պայքարելու է Քսենոֆոն Կոուցիոումպասի (Հունաստան) հետ: