Հայաստանում կստեղծվի նոր պետական կառույց տեղեկատվական հաղորդակցությունների ոլորտում

PanARMENIAN.Net - Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր առանձին պետական կառույց ստեղծելու հարցն է քննարկվել մարտի 2-ին Երևանում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչների աշխատանքային նախաճաշի ժամանակ:

Ինչպես հանդիպման ավարտին հայտարարել է Synopsys Armenia ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսաելյանը, հիմնականում նախագահի հետ քննարկվել է ՏՏ ոլորտի նոր կառույց ստեղծելու անհրաժեշտությունը: Մենք արդեն պարտավորվել ենք ներկայացնել, թե ինչու են ոլորտի հիմնական խաղացողներն անհրաժշետ համարում առանձին կառույցի ստեղծումը, քանի որ ոլորտը գերակա ուղղություն է երկրի համար, որը նույնիսկ ճգնաժամի ժամանակ երկնիշ աճ ապահովեց, որը շարունակվում է մինչ օրս»,-ասել է նա:

Իր հերթին ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հավելել է, որ ՏՏ ոլորտն արդեն պատրաստ է պետական աջակցությանը և կանոնակարգման կարիք ունի, «որը թույլ չի տա մսխել ռեսուրսները»:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---